
Պուտինը ստորագրել է կիևյան ու խարկովյան համաձայնագրերը չեղյալ հայտարարող օրենքը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմի մնալուն առնչվող համաձայնագրերի գործողությունները կասեցնելու մասին» դաշնային օրենքը: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ ՌԴ Պետդուման տվյալ օրենքն ընդունել է այս տարվա մարտի 31-ին, իսկ դրանից մեկ օր անց այն հավանության է արժանացրել Ռուսաստանի Դաշնային խորհուրդը:
Դրանով իսկ չեղյալ են հայտարարվել Ղրիմում ռուսական Սևծովյան նավատորմի բազավորման վերաբերյալ Ուկրաինայի հետ 1997 թվականի մայիսի 28-ին Կիևում և 2010 թվականի ապրիլի 21-ին Խարկովում ստորագրված համաձայնագրերը:
Կրեմլի մամլո ծառայությունը հայտնել է, որ օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից: