ՀՀԿ-ում առնետներ չկա՞ն. «ՀԺ»
Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը կառավարության հրաժարականի եւ արորիլի 28-ին իրենց անելիքների վերաբերյալ երեկ հեռավոր ակնարկներ է արել։
– Պարոն Սահակյան, ՀՀԿ-ն ունի՞ արդեն պաշտոնական որոշում՝ ինչպես է քվեարկելու ապրիլի 28-ին Աժ 4 ոչ իշխանական ուժերի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծին։
– Նախ՝ հարցադրումը մի փոքր անլուրջ է, որովհետեւ մինչեւ ապրիլի 28֊ը դեռ բավական երկար ժամանակ կա, երկրորդ՝ դեռ չգիտենք՝ ապրիլի 28-ին ինչ նախագիծ են ներկայացնելու, կներկայացնեն, թե ոչ. և երրորդ՝ կառավարության փոփոխության և վարչապետի հրաժարականի հետ կապված բազմիցս նշել ենք՝ մեծամասնությունն է ձևավորել կառավարություն և ինքն է որոշում։
– Բայց ԲՀԿ-ն խոստացել 100 հազարավոր մարդկանց հանել փողոց, բարիկադներ, ցնցումներ, քաոս է խոստացել։ Այսօր էլ ոչ իշխանական քառյակը հայտարարեց, որ եռօրյա հանրահավաքներ է անելու Ազատության հրապարակում։ Ի՞նչ եք անելու:
– Ես մի պահ մտածեցի, որ ապրիլմեկյան կատակ է, բայց մի պահ էլ մտածեցի, լավ, եթե լուրջ է, միգուցե ընտրությունները մայիսին են, մենք տեղյակ չենք, արդեն քարոզարշավ են սկսել։ Իսկ առհասարակ, նորից հերթական հայտարարություն է՝ պահի ազդեցության տակ արված։ Դեռևս մեկ ամիս ժամանակ կա, այդ հայտարարությունները մեկնաբանելու քաղաքական նպատակահարմարությունն այս պահին չեմ տեսնում։ Մենք տեսել ենք իրենց հանրահավաքներն էլ, տարբեր հարցերի շուրջ քայլերն էլ։
– Ձեր կարծիքով ինչպե՞ս կզարգանան գործընթացները ապրիլի 28-ից հետո, դուք ասում եք՝ վարչա պետ չեք փոխելու, իրենք ասում են՝ դուրս կգանք փողոց։
– Եթե օրենքի տառին կամ գործիքակազմին ենք նայում, թե ինչպես կարելի է փոխել, ապա պարզ է չէ՞, որ մեծամասնությունն է ձևավորել կառավարություն։ Սա հստակ Է։ Եթե դուրս են գալու փողոց, միտինգների միջոցով են փորձելու ինչ-որ տեղ հասնել կամ ինչ-որ հարցի լուծում ակնկալում են այղ ճանապարհով ստանալ կամ լուծել, իրենք ազատ են էս ցանկացած գործողություն կարող են կատարել բացառապես օրենքի շրջանակներում։ Իսկ թե օրինազանցներին ինչ է սպասվում, արդեն մեկ այլ օրենք է գործում, և կարծում եմ, այսքանը բոլորս՝ և մենք, և իրենք, նկատի ունեն։ Իսկ թե ինչպիսի քաղաքական ամպագորգոռ հայտարարություններ կանեն կամ միգուցե ի վիճակի են այդքան մարդ փողոց հանել, միգուցե պատրաստվում են, դա բացառապես իրենց խնդիրն է, մենք ունենք մեր ծրագրերը, որոնք իրականացնում ենք։
– Բայց կարող Է ՀՀԿ-ից առնետավազք լինել չէ՞, այղ մասին շատ է խոսվում։
– Մեգ մոտ առնետներ չկան, թող առնետներին իրենց շարքերում փնտրեն։
– Եթե, այնուամենայնիվ, իրենք 100 հազարավոր մարդկանց փողոց հանեն, ինչպե՞ս կզարգանան քաղաքական պրոցեսները։
– Եթե-ով չէ, նորից եմ նշում, մենք նախկինում իրենց հանրահավաքները տեսել ենք։ Երբ կանեն, այդ ժամանակ էլ կխոսենք։
– Այս օրերին տեղեկություններ եղան, որ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը, Աամվել Ալեքսանյանը Դուբայում հանդիպում են ունեցել Ոոբերտ Քոչարյա նի հետ՝ քննարկելու քաղաքական հետագա անելիքները։ Ի՞նչ կապ կարող է դա ունենալ առաջիկա զարգացումների հետ։
– Ես նման տեղեկություններ չու նեմ, չի էլ հետաքրքրամ։ Հետևաբար, իմ կողմից դա մեկնաբանելու անհրաժեշտությունը չեմ տեսնում։
– Այդուամենայնիվ, դա կարող է, չէ՞, ինչ-որ ձևով ազդել քաղաքական գործընթացների վրա։
– Ենթադրություն Է։ Երբ լինի հստակ պայմանավորվածություն, քննարկում, գործողություն, այդ ժամանակ էլ կխոսենք։ Լավ են արել, այդ մարդիկ կարող են շատ տարբեր տեղերում լինել։ Նորից եմ նշում՝ որևէ խնդիր, առաջադրանք, քայլեր կապել մեր թիմի գործողությունների հետ, մեր թիմի միասնական որոշումներ կայացնելու եւ իրագործելու հետ, որևէ խնդիր չկա։
– Դուք չե՞ք վախենում չորս ուժերի հանրահավաքից։
– Ինչի՞ց վախենանք։
– Իշխանության վերին օղակներից տեղեկություն կա, որ նույն այդ շրջանակներում քննարկվում է իշխանության իրավահաջորդի էլ քաղաքական դաշտի հետագա դասավորվածության հարցը։ Ըստ այդ տեղեկությունների, 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո նախատեսվում է վարչապետ նշանակել պաշտպանթյան ներկայիս նախարար Սեյրան Օհանյանին, իսկ 2018-ի նախագահական ընտրություններում հենց նա, ըստ այդ նույն սցենարի կդաոնա իշխանության թեկնածուն, ընտրություններից հետո էլ Սերժ Աաոգսյանը՝ վարչապետ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ Ազգային ժողովի նախագահ։ Այս ամենը արդեն ՀՀԿ ղեկավար մարմնում է՞լ է քննարկվել, և որքանով է իրատեսական, որ հենց այս սցենարն իրականություն կդաոնա։
– Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում։ Բոլոր նմանատիպ խոսակցությունները, կարծում եմ, ենթադրյալ խոսակցություններ են, որովհետև եթե մենք վերացական հայտարարություններից վերանում ենք և խոսում ենք կոնկրետ փաստերով, ապա մենք ունենք Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, դեռևս որևէ խոսք այդ հանձնաժողովը չի ասել, հետևաբար, մնացածը ենթադրություններ են։ Առայժմ որևէ մեսիջ, որևէ հարց հրապարակային չի քննարկվել։
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։