Բաժիններ՝

Նախագահական ընտրություններին Էրդողանի մասնակցության հարցը դեռ ճշգրտված չէ. Աթալայ

Թուրքական Haber Türk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը հայտարարել է, որ դեռ ճշգրտված չէ առաջիկա նախագահական ընտրություններին վարչապետ Ռեջեփ Էրդողանի մասնակցության հարցը: Աթալայի խոսքերով՝ Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին:

Ավելի վաղ թուրքական մամուլը հայտնել էր, որ Էրդողանն իր թեկնածությունն առաջադրելու է առաջիկա նախագահական ընտրություններում: Նախագահական ընտրությունները Թուրքիայում անցկացվելու է երկու փուլով. եթե առաջին փուլում թեկնածուներից և ոչ մեկին չհաջողվի հավաքել բավականաչափ քվեներ, ապա երկրորդ փուլը կանցկացվի օգոստոսի 24-ին:

Այսուհետ Թուրքիայի նախագահին ընտրելու է ոչ թե խորհրդարանը, այլ ժողովուրդը, և ոչ թե 7 տարով, այլ՝ 5 տարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930