Ուիլյամ Հեյգը կայցելի Վրաստան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգն այցելելու է Վրաստան: Այս մասին հայտնի է դարձել Ուիլյամ Հեյգի ու Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հանդիպման արդյունքներով:

Նրանց հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի նախարարական նիստի շրջանակներում: Հեյգի վրացական այցի ժամկետի մասին ոչինչ չի հաղորդվել: Փանջիկիձեն այսօր ելույթ է ունենալու ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստում՝ շեշտադրում կատարելով ՆԱՏՕ-ին մերձենալու ճանապարհին վերջին մեկուկես տարում Վրաստանի գրանցած առաջընթացի մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930