Բաժիններ՝

Խաղողի այգիների «գաղտնիքը». Հայաստանի գինեգործերի միության նախագահի կարծիքով՝ ոլորտում «մեծ մախինացիաներ կան»

Օրերս հրապարակվեց Հայաստանում առկա խաղողի այգիների տարածքը՝ 17,465 հա՝ 2012 թ. 17,415 հա-ի դիմաց: Սակայն, ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գինեգործերի միության նախագահ Ավագ Հարությունյանը, դա չափազանցված ցուցանիշ է:

Շուրջ 2 տարի առաջ Երևանի կոնյակի գործարանի ղեկավար Արա Գրիգորյանը հայտարարել էր, որ իրականացնելու են այգիների հաշվառում արբանյակային եղանակով: Սակայն, ըստ Ա.Հարությունյանի, դա չի իրականացվել, քանի որ գումար չի հատկացվել: Այնուհետև կառավարությունը խաղողի այգիների հաշվառման հարցը ներառել է գինեգործության զարգացման ռազմավարության մեջ, գյուղատնտեսության նախարարությունը գտել է ֆինանսավորումը (մոտ 60-70 հազար դոլար) և, Հարությունյանի խոսքով, այս տարի, հենց որ այգիները կանաչեն, սկսվելու է հաշվառումը, արդյունքը կլինի նոյեբերին:

«Բայց այդ եղանակով հաշվառումը ոչինչ չի տալիս, դա մեխանիկական կլինի, քանի որ խաղողի սորտերը որոշել հնարավոր չի լինի: Պետք է արբանյակային եղանակով հաշվառումը համատեղել գետնի վրա դիտարկումներով: Պետությունը խորհրդային տարիներին շահագրգիռ չէր այգիների քանակը ճիշտ ցույց տալու, որովհետև մեծ փողեր էին շրջանառվում: Եթե հիմա էլ նայում ենք բերքատվությունն ու տարածքները, ծիծաղելի թվեր են բերքատվության հետ կապված, մեծ մախինացիաներ կան: Նշվում է 175-180 ցենետներ, որը Արգենտինայի թվեր են, մենք այդքան բերք չենք կարող ապահովել և հավելագրումների հարց կա»,- ասաց Ա.Հարությունյանը:

Նա  նշեց, որ վերջին անգամ այգիների հաշվառում արվել է 1999-2003 թթ-ին և շատ մտահոգիչ թվեր էին ստացվել, որոնք արմատապես տարբերվոմ էին պաշտոնական թվերից. «Կառավարոթյանը դա դուր չեկավ, 5000 հեկտարի տարբերություն էր գրանցվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս