Բաժիններ՝

Հայաստանը վերածվել է կարագ արտահանող երկրի

Հայտնի փաստ է, որ Հայաստանում արտադրված կաթի քանակը չի բավականացնում նույնիսկ ներքին սպառման համար և կաթնամթերքի արտադրության մեջ մեծ քանակությամբ կաթի փոշի է օգտագործվում, որը ներկրվում է: Հայտնի է նաև, որ տեղական կաթնամթերք արտադրող ընկերություններից շատ քչերն են զբաղվում կարագի արտադրությամբ և կարագը հիմնականում ներմուծվում է: Սակայն տարօրինակ կերպով անցած տարի Հայաստանը վերածվել է կարագ արտահանող երկրի: Ըստ ՊԵԿ մաքսային ծառայության տվյալների՝ 2013 թ-ին ՀՀ-ից արտահանվել է 66,345 կգ կարագ, այն դեպքում, երբ 2012-ին արտահանվել է ընդամենը 100 կգ: Ընդ որում՝ 66,345 կգ կարագն արտահանվել է Ռուսաստան:

Հայաստանի կաթնամթերք արտադրողների միության նախագահ, «Չանախ» ընկերության հիմնադիր-տնօրեն Ղուկաս Բունիաթյանը 168.am-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց այդ ցուցանիշի հետ կապված և նշեց, որ ՀՀ-ն կարագը ներմուծում է, էլ որտեղի՞ց կարող է այդքան արտադրել, որ արտահանի. «Մեր տնտեսությունները կարագի արտադրությամբ գրեթե չեն զբաղվում, թե դա ինչ թիվ է, որտեղից են վերցրել, ես չեմ կարող ասել»:

Փորձելով պարզել, թե սա ինչ կարագ է, համադրեցինք ներմուծվող կարագի ցուցանիշները՝ գուցե ինչպես մի ժամանակ ՀՀ-ն դարձել էր բանան արտահանող երկիր, այդպես էլ որևէ երրորդ երկրից ներկրված կարագն է արտահանվել: Սակայն ներմուծման ցուցանիշներն այդ ենթադրությունը չհաստատեցին՝ 2013թ-ին ներմուծվել է 4749 տոննա կարագ և 2012թ-ի համեմատ այս տվյալը նվազել է շուրջ 150 տոննայով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս