Ռուսաստանը Սոչիում նվաճած մեդալների քանակով գերազանցել է ԽՍՀՄ-ի օլիմպիական ռեկորդը
Lenta.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանի հավաքականը Ձմեռային մեկ օլիմպիական խաղերի ժամանակ նվաճած մեդալների քանակով գերազանցել է ԽՍՀՄ հավաքականին: Դա տեղի է ունեցել այսօր, երբ ռուս դահուկորդները 50 կիլոմետր դահուկավազքում զբաղեցրել են առաջին երեք տեղերը:
Այժմ Ռուսաստանի հավաքականն ունի 32 մեդալ, որից 12-ը` ոսկի, 11-ը` արծաթ և 9-ը` բրոնզ: 1988 թվականին Կալգարիում տեղի ունեցած Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ խորհրդային մարզիկները նվաճել էին 29 մեդալ (11 ոսկի, 11 արծաթ և 7 բրոնզ): Սակայն պետք է ընդգծել, որ Կալգարիի օլիմպիական խաղերում խաղարկվել է մեդալների 46 կոմպլեկտ, մինչդեռ Սոչիում` 98 կոմպլեկտ: