
Լուցկում «Բերկուտը» ծնկաչոք ներողություն է խնդրել

Ուկրաինայի Լուցկ քաղաքում «Բերկուտի» մոտ 40 աշխատակիցներ տեղի Եվրամայդանում ազատման զեկուցագրեր են գրել, հաղորդում է УНИАН գործակալությունը:
«Բերկուտի» աշխատակիցների հրապարակային հարցաքննությունն ու ներողությունը կազմակերպվել էր տեղական ժամանակով ժամը 16:00 –ին Լուցկի Թատերական հրապարակում: «Բերկուտի» յուրաքանչյուր աշխատակից բարձրացել է բեմ եւ պատասխանել հարցերին:
Նրանց մի մասը նշել է, որ անկարգությունների ժամանակ Կիեւում չի եղել, ոմանք ասել են, թե վարորդի պարտականություններ են կատարել, ոչ ոք չի ընդունել, որ կրակել եւ ծեծի է ենթարկել ակտիվիստների: Նրանցից որոշները երկու ամիս գտնվել են Կիեւում, սակայն պնդել են, որ իրենց զենք չեն տվել, այլ միայն հատուկ միջոցներ` մահակներ, գազային բալոններ, վահաններ, իսկ վերջին օրերին նրանց ընդհանրապես անտեսել են: