Բաժիններ՝

«Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի վիճակահանության արդյունքները

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ` Նիցցայում ավարտվել է 2016 թվականին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մրցաբնակաբաշխությունը: Ընտրական մրցաշարի արդյունքներով` 9 խմբերից Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու են առաջին երկու թիմերը, ինչպես նաև երրորդ տեղ զբաղեցրածների թվում լավագույն արդյունք ցուցաբերած թիմը:

Ընտրական մրցաշարը մեկնարկելու է 2014 թվականի սեպտեմբերին և ավարտվելու է 2015 թվականի նոյեմբերին: Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է Ֆրանսիայի 10 քաղաքներում, 2016 թվականի հունիսի 10-ից մինչև հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում:

«Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի վիճակահանության արդյունքները.

A խումբ – Նիդերլանդներ, Չեխիա, Թուրքիա, Լատվիա, Իսլանդիա, Ղազախստան

B խումբ – Բոսնիա-Հերցեգովինա, Բելգիա, Իսրայել, Ուելս, Կիպրոս, Անդորրա

C խումբ – Իսպանիա, Ուկրաինա, Սլովակիա, Բելառուս, Մակեդոնիա, Լյուքսեմբուրգ

D խումբ –  Գերմանիա, Իռլանդիա, Լեհաստան, Շոտլանդիա, Վրաստան, Ջիբրալթար

E խումբ – Անգլիա, Շվեյցարիա, Սլովենիա, Էստոնիա, Լիտվա, Սան Մարինո

F խումբ – Հունաստան, Հունգարիա, Ռումինիա, Ֆինլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Ֆարերյան կղզիներ

G խումբ – Ռուսաստան, Շվեդիա, Ավստրիա, Մոնտենեգրո, Մոլդովա, Լիխտենշտեյն

H խումբ – Իտալիա, Խորվաթիա, Նորվեգիա, Բուլղարիա, Ադրբեջան, Մալթա

I խումբ – Պորտուգալիա, Դանիա, Սերբիա, Հայաստան, Ալբանիա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս