
Ռադան աշխատանքները կշարունակի երկուշաբթի. առաջնահերթ խնդիրը մնում է գործադիր իշխանության վերականգնումը

Ուկրաինայի Գերագուն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովն այսօր փակել է խորհրդարանի նիստը` նշելով, որ աշխատանքները կշարունակվեն փետրվարի 24 –ին, ժամը 16.00-ին, հաղորդում է УНИАН գործակալությունը:
Նա նշել է, որ խորհրդարանի աշխատանքի առաջնահերթ խնդիրը մնում է գործադիր իշխանության վերականգնումը: «Երկուշաբթի, ժամը 11 –ին մենք միասին կգումարենք համաձայնության խորհուրդ` օրակարգի առաջնահերթ հարցերը որոշելու համար»,-ասել է խոսնակը: