Բաժիններ՝

Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերում նվաճած մեդալների քանակով հաղթել է Ռուսաստանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր Սոչիում ավարտվեցին 22-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը: Վերջին մրցավեճը հանդիսացավ տափօղակով հոկեյի եզրափակիչը, ուր մրցում էին Կանադայի ու Շվեդիայի հավաքականները: Կանադան հաղթեց 3:0 հաշվով (1:0, 1:0, 1:0):

Մեդալների ընդհանուր քանակով առաջատարը Ռուսաստանն է, որի հավաքականը ռեկորդ սահմանեց նվաճած թե´ ընդհանուր, թե´ ոսկե մեդալների քանակով: Բացի այդ, նա նվաճած մեդալների քանակով գերազանցեց մեկ օլիմպիական խաղերում ԽՍՀՄ-ի հավաքականի ցուցանիշը:

Ռուսաստանի հավաքականը Սոչիում ընդհանուր առմամբ նվաճեց 33 մեդալ, որից 13-ը` ոսկի, 11-ը` արծաթ և 9-ը` բրոնզ: 4 տարի առաջ Վանկուվերում անցկացված Ձմեռային օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականը գրավել էր միայն 11-րդ տեղը (3 ոսկի, 5 արծաթ, 7 բրոնզ): Դրանցում հաղթել էր Կանադայի հավաքականը (14 ոսկի, 7 արծաթ, 5 բրոնզ):

Ընդհանուր առմամբ, Սոչիի օլիմպիական խաղերում մեդալներ նվաճեցին 26 երկրի մարզիկներ: Ստորև ներկայացվում են տվյալ երկրները` իրենց ցուցանիշներով.

1 – Ռուսաստան – 13 (ոսկի), 11 (արծաթ), 9 (բրոնզ)

2 – Նորվեգիա – 11, 5, 10

3 – Կանադա – 10, 10, 5

4 – ԱՄՆ – 9, 7, 12

5 – Նիդերլանդներ – 8, 7, 9

6 – Գերմանիա – 8, 6, 5

7 – Շվեյցարիա – 6, 3, 2,

8 – Բելառուս – 5, 0, 1

9 – Ավստրիա – 4, 8, 5,

10 – Ֆրանսիա – 4, 4, 7,

11 – Լեհաստան – 4, 1, 1,

12 – Չինաստան –  3, 4, 2,

13 – Հարավային Կորեա – 3, 3, 2,

14 – Շվեդիա – 2, 7, 6,

15 – Չեխիա – 2, 4, 2,

16 – Սլովենիա – 2, 2, 4,

17 – Ճապոնիա – 1, 4, 3,

18 – Ֆինլանդիա – 1, 3, 1,

19 – Մեծ Բրիտանիա – 1, 1, 2,

20 – Ուկրաինա – 1, 0, 1,

21 – Սլովակիա – 1, 0, 0,

22 – Իտալիա – 0, 2, 6,

23 – Լատվիա – 0, 2, 2,

24 – Ավստրալիա –  0, 2, 1,

25 – Խորվաթիա – 0, 1, 0,

26 – Ղազախստան – 0, 1, 0:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս