
Ռեգիոնների կուսակցությունը դատապարտել է Յանուկովիչի փախուստն ու փոքրոգությունը

Ուկրաինայի Ռեգիոնների կուսակցությունը դատապարտել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարքագիծը, ով անհետացել է հանրության տեսադաշտից:
«Մենք դատապարտում ենք Յանուկովիչի փախուստն ու փոքրոգությունը: Մենք դատապարտում ենք դավաճանությունը: Մենք դատապարտում ենք հանցավոր հրամանները, որոնք ներկայացվել են հասարակ մարդկանց, զինվորներին եւ սպաներին»,-ասված է կուսակցության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Բացի այդ, Ռեգիոնների կուսակցությունը մարդկային զոհերի համար պատասխանատու է համարել Յանուկովիչին եւ նրա մերձավոր շրջապատին: