Մեր սեփական օրգանիզմը միայն մեր մազերն է ճանաչում, ուրիշինն օտար է համարում, ուստի արդյունք չի տալու։ Դեպքեր են գրանցվել, որ փորձել են դեղորայքով ճնշել իմուն համակարգի պատասխանը, թողնեն, որ այդ մազերն աճեն, բայց էլի բարձր արդյունքի չեն հասել։
Էնդոկրին համակարգը կարևոր դեր է խաղում ամբողջ օրգանիզմի գործունեության մեջ։ Այն կարգավորում է բոլոր ներքին օրգանների գործունեությունը։ Ցավոք, հաճախ էնդոկրին խանգարումների հետ կապված հիվանդությունները դժվար է հայտնաբերել սկզբնական փուլում, քանի որ ախտանիշները հեշտությամբ շփոթվում են այլ նոզոլոգիաների հետ: Կան որոշակի նախազգուշական նշաններ, որոնց վրա պետք է անպայման ուշադրություն դարձնել և այցելել մասնագետի։
Մանրացրեք, խառնեք մեկ միջին սոխ, սխտորի 5 ատամիկ, հալվեի 1 տերև, մոտ 14 խորանարդ սանտիմետր զանգված ունեցող մեղվամոմի կտոր, ավելացրեք 1 ճ/գ հալած յուղ։ Խառնուրդը դրեք թույլ կրակի վրա, 1 րոպե եռալուց հետո անջատեք կրակը։ Համասեռ զանգվածը բարակ շերտով քսեք հիվանդ հատվածին, ծածկեք վուշե լաթով, ամրացրեք վիրակապով։