Քըլըչդարօղլուն հավելել է, որ Էրդողանն Իզմիրի նահանգում երկու շքեղ առանձնատուն է ստացել ոմն գործարարից:
Հունվարի 27-ին Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից գրություն է ստացվել, որ գյուղապետարանին պատկանող շենքում առաջացած հրդեհի նյութական վնասի չափը կազմում է 500.000 դրամ: Հանգամանքները պարզվում են:
Հունվարի 28-ից-29ը Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Միխեիլ Դարչիաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակությունը մասնակցել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի հետ:
Հունվարի 29-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ եղբայրը` 1962 թ. ծնված Գարեգին Հակոբյանը, և նրա կինը` 1965 թ. ծնված Մանիշակ Հակոբյանը, Ախուրյան գյուղի իրենց տանը սպանել են միմյանց:
Մենք նախկինի նման Ուկրաինայի հետ կառավարության հետ պահպանում ենք աշխատանքային շփումներ, սակայն հասկանում ենք, որ իրավիճակը կարող է փոխվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Նոր Խարբերդ գյուղում գտնվող մի հարսանյաց սրահում անհայտ անձը հրազենով 3 անգամ կրակ է արձակել Գրիգոր Խաչատրյանի վրա:
Ոստիկանի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Արթուր Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 4 ամիս ժամկետով:
Այս անգամ ցուցադրաբար ինքնահրկիզվել է Բարդայի շրջանի Ալպոուդ գյուղի բնակիչներից մեկը:
Սիրիայի կառավարությունը պնդում է ահաբեկչության թեմայի քննարկումը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հունվարի 30-ին ժամը 10.00-ից մինչև հունվարի 31-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Կիլիկիա թաղամասի, Ծիծեռնակաբերդի խճուղու, Իսակովի պողոտայի 1-9 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ադրբեջանը չի վախենում Հայաստանից:
Հունվարի 28-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հանդիպեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Գործադիրի ղեկավարը կարևորեց ուսանողների հետ իր հանդիպումները, քանի որ դրանք, այլ միջոցառումների շարքում, հնարավորություն են տալիս ուղիղ կապի մեջ լինել հասարակության հետ:
Պաշտպանության նախարարը շնորհավորեց դեսպանին և ռազմական կցորդին նշանակումների կապակցությամբ` հույս հայտնելով, որ հայ-իտալական ռազմական համագործակցությունը կշարունակի մոտ ապագայում նոր ձեռքբերումներ գրանցել: Ակնկալվում է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կազմում իտալական զորախմբի կազմում Լիբանան գործուղել մեկ հայկական դասակ, ինչի կապակցությամբ ստացվել է ՄԱԿ-ի համաձայնությունը, իսկ իտալական կողմի հետ առաքելության մանրամասները գտնվում են համաձայնեցման վերջնական փուլում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության օրը լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտած, ոստիկաններին՝ լրագրողներին ներս չթողնելու ցուցումներ տված տղաներից մեկը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանը 400.000 դրամանոց գործուղում է շահել ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրով (ԵԳԱԾ):
Այս մասին նշված է տվյալ ընկերության տարածած հաղորդագրությունում:
Ֆինանսների նախարարը նշել է, որ միջազգային զարգացումների շրջանակում մաքսային դրույքաչափերը տարիների ընթացքում նվազելու են: Ըստ նրա՝ բանակցային գործընթացը բավականին բարդ է:
Սրանից առաջ էլ ՆԳՆ-ը հայտնել էր, որ Կիևում ոստիկան է սպանվել հունվարի 24-ին:
Հունվարի 28-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արփի գյուղի մի բնակիչ իրենց հին անասնագոմը քանդելիս փամփուշտներ է գտել:
168.am-ի հետ զրույցում Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանն ասաց, որ մահացածներն ամուսիններ են. վնասվածքներ եղել են նրանց վզի շրջանում:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծ թվով քաղաքացիներ միայն տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտման տեսանյութին ծանոթանալու, այնուհետև վերադասության կարգով բողոքարկելու դիմում ներկայացնելու նպատակով ՀՀ մարզերից (այդ թվում՝ հեռավոր) այցելում են Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան):
Նշվում է, որ Էշթոնն Ուկրաինայում մնալու է միայն մեկ օր:
Նախագահ Սերժ Սարգսյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներ է նշանակել:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի վիճակագրական վարչությունը (TÜİK):
Հունվարի 29-ին, ժամը 09.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին` Գեղակերտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Պուտինի խոսքերով՝ Ուկրաինայի թեման քննարկվել է երեկ Բրյուսելում տեղի ունեցած «ԵՄ-Ռուսաստան» 32-րդ գագաթաժողովի ժամանակ:
Որոշվել է ներկայացված մրցութային ութ առաջարկները գնահատել ըստ մրցութային պայմաններին նախագծերի համապատասխանության, քաղաքաշինական իրադրության վերլուծության դիապազոնի, հայեցակարգի գաղափարախոսության, հատակագծային և ֆունկցիոնալ կազմակերպման, ճարտարապետական հորինվածքի միասնականության և պատմաճարտարապետական ժառանգության արժևորման:
Հունվարի 28-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցից, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Վահե Ն.-ին` «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով` բարձված փայտանյութով:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում է մարզային խորհրդակցությունները, որոնց ընթացքում ամփոփվում են 2013թ. կատարված աշխատանքներն ու ներկայացվում 2014թ. ծրագրերն ու անելիքները:
Ներկայումս, ինչպես երբեք պահանջարկված են ավանդական փոխգործակցությունը, բարեկամական եղբայրական կապերը:
«Նոր գիրքը ներառում է հայկական լեռնաշխարհի բնությունը, աշխարհագրությունը, պատմությունը և այլ տեղեկություններ ու հասնում մինչև այսօրվա Հայաստանի և Արցախի պետությունների ժամանակաշրջանը: Այդ բոլոր տեղեկությունները ներկայացնում է ֆիլմերի, քարտեզների, 3D պատկերների և տարբեր ներկայացումների միջոցով»: