Ավարտվել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը

Չորս պետական կառավարման մարմնի՝ 2013 թ. գործունեության արդյունքների ամփոփմամբ կառավարությունում այսօր եզրափակվել է 2013 թ. երկրորդ կիսամյակի գնահատված կատարողականի և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման հաշվետվությունների քննարկումը:

ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի նախարարները, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահը և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը վարչապետին զեկուցել են հաշվետու տարում գերակա խնդիրների կատարման ուղղությամբ իրականացված միջոցառումների և աշխատանքների մասին, պարզաբանումներ ներկայացրել տրված հանձնարարականների ուշացումով կատարման կամ չկատարման պատճառների առնչությամբ, անդրադարձել աշխատակազմերի ստորաբաժանումների աշխատանքի գնահատականներին:
Կառավարության ղեկավարը ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է արձանագրված թերացումների վրա և համապատասխան հանձնարարականներ տվել դրանց վերացման ուղղությամբ:
Վերոհիշյալ պետական կառավարման մարմինների 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների հաշվետվությունների սեղմագրերին հնարավոր է ծանոթանալ վերջիններիս պաշտոնական կայքերում:

Տեսանյութեր

Լրահոս