Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. 3 վիրավորների կյանքի համար պայքարում են բժիշկները. shamshyan.com
Այսօր` հունվարի 24-ին, խոշոր ավտովթար ու հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:45-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման և ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտ, տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ կժամանեին ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները` 1 մարտական հաշվարկով, Таврия ЗАЗ մակնիշի ավտոմեքենան ամբողջովին այրվել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տարբեր աստիճանի այրվածքներով Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն են տեղափոխվել 24-ամյա Գրիշա Քոսակյանը, 24-ամյա Նարեկ Ադիբեկյանը և 25-ամյա Ռազմիկ Սահակյանը, ովքեր ըստ բժիշկների, գտնվում են ծանր վիճակում:
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները:
Պարզվել է, որ ժամը 20:30-ի սահմաններում նշված փողոցում բախվել են Таврия ЗАЗ մակնիշի 35 VՕ 767 համարանիշի և Mercedes մակնիշի 78 UU 078 համարանիշի ավտոմեքենաները, ինչից հետո Таврия-ն ամբողջությամբ այրվել է: Փաստի առթիվ ավագ քննիչ Ա. Գասոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ բժիշկները Ն. Ա.-ի վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ. Ք.-ի և Ռ. Ս.-ի վիճակը՝ ծանր:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: