Սասուն Միքայելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի ընդդիմության միասնական թեկնածու դառնալու մասին

«ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունն» այսքան տարի Քոչարյանի խաղն են խաղացել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Սասուն Միքայելյանը: Նրա խոսքով՝ վերոնշյալ քաղաքական չորս ուժերը կօգնեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` վերադառնալ քաղաքականություն:

«Չեմ կասկածում, որ կօգնեն: Մի քիչ քաղաքական հոտառություն ունեցողը կհասկանա, թե ինչի՞ պիտի նման բան անեն, նրանք բոլորն էլ այսքան տարի Քոչարյանի խաղն են խաղացել: Նրանք բոլորն էլ` ի դեմս Քոչարյանի, Ռուսաստանի խաղն են խաղում»,- ասել է նա: Ս. Միքայելյանը չի բացառել, որ Ռ. Քոչարյանը ոչ իշխանական ուժերի միասնական թեկնածու դառնալու ցանկություն ունի. «Այս երկրում ամեն ինչ հնարավոր է: Պարզապես մենք պետք է զգույշ լինենք և ուշադիր, որ թույլ չտանք Քոչարյանի կարգի մարդկանց` մոտ գալ իշխանությանը»: Ըստ նրա՝ Տիգրան Սարգսյանի հետ Ռոբերտ Քոչարյանի հեռակա բանավեճը «ներիշխանական խաղերի արդյունք է, ուրիշ ոչինչ, դա հերթական բլեֆ է»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս