ԲՀԿ-ն՝ Սամվել Բալասանյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում օրերս Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Խստագույնս դատապարտելով ցանկացած նմանատիպ արարք` կոչ ենք անում իրավապահ մարմիններին  ցուցաբերել վճռականություն` մեղավորներին հայտնաբերելու և պատժելու հարցում:

Առայժմ զերծ մնալով որևէ գնահատականից` նշենք, որ ամենայն ուշադրությամբ հետևելու ենք գործի ընթացքին` իրավապահներից ակնկալելով պատշաճ գործողություններ եւ անաչառ հետաքննություն:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ օրենքի ամբողջ ուժով և իր  ներուժով  սատարել և սատարելու է իր կուսակից ընկերոջը` Սամվել Բալասանյանին։ Վստահեցնում ենք, որ թույլ չենք տա, որպեսզի որևէ անհատ, ընտանիք,  կամ կիսաքրեական խումբ խոչընդոտեն Գյումրու ընտրված քաղաքապետի բնականոն աշխատանքին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031