NSA-ն օրական հետևել է մոտ 200 միլիոն SMS հաղորդագրության աշխարհում. The Guardian
Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը (NSA) համայն աշխարհում հետևել է բջջային հեռախոսներով ուղարկված օրական մոտ 200 միլիոն SMS հաղորդագրության: Դրա շնորհիվ NSA-ին հաջողվել է տեղեկատվություն ստանալ բաժանորդների գտնվելու վայրի, կոնտակտների ու կրեդիտ քարտերի մասին:
Dishfire ծածկանվամբ NSA-ի ծրագիրը զգալիորեն հավաքում է ամեն ինչ, ինչը հնարավոր է, և ոչ թե տվյալներ է հավաքում կոնկրետ թիրախների մասին: NSA-ն լայնորեն օգտագործել է տեքստային հաղորդագրությունների ընդարձակ բազան, որպեսզի տվյալներ ստանա մարդկանց մասին, որոնք անգամ չեն էլ կասկածել ապօրինի այդ գործունեության մասին:
2013 թվականի հունիսի սկզբին NSA-ն հայտնվեց սկանդալի կենտրոնում՝ կապված ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումների հետ: Սնոուդենի տրամադրած առաջին փաստաթղթերը The Washington Post և The Guardian թերթը հրապարակեցին նախորդ տարվա հունիսի 6-ին: