Բաժիններ՝

Ո՞ւր եք գնում պարո՛ն նախագահ. Ֆյուլեն՝ Յանուկովիչին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն մեկնաբանել է հունվարի 16-ին Գերագույն ռադայի կողմից օրենքներ ընդունելը, որոնց վրա իր ստորագրությունն է դրել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

Այդ օրենքների ընդունումը հարուցել է միջազգային հանրության քննադատությունը: Ֆյուլեն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Ոչ վաղ անցյալում օրենքների ստորագրումից հետո մնում է միայն մեկ հարց՝ quo vadis (լատիներեն՝ «ուր եք գնում») պարո՛ն նախագահ»:

Նշվում է, որ Ուկրաինայի օրենսդրությունում կատարված այդ փոփոխությունները փաստացիորեն անհնար են դարձնում «Եվրամայդանի» շարունակումը՝ այն դնելով օրենքից դուրս, բարդացնում են ընդդիմության գործունեությունը, ընդդիմադիր ԶԼՄ-ների աշխատանքը և արտասահմանից հասարակական կազմակերպությունների ֆինանսավորումը:

Դա Ուկրաինայի իշխանությունների պատասխաննն է Կիևի կենտրոնում երկու ամիս շարունակվող բողոքի ակցիաներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս