Բաժիններ՝

Եզդիների հին գերեզմանատան վնասման և քանդման վերաբերյալ հաղորդում չի ստացվել. Ոստիկանություն

Այսօր մամուլում հրապարակում է եղել, որ վեց ամիս առաջ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի գինու գործարանի տնօրինությունը գործարանի հարևանությամբ գտնվող խաղողի այգու տարածքն ընդլայնելու և բարեկարգման աշխատանքներ կատարելու ընթացքում վնասել է հարակից տարածքում գտնվող եզդիների հին գերեզմանատունը, և այդ առնչությամբ ՀՀ եզդիների միության նախագահը դիմել է ոստիկանության Բաղրամյանի բաժին, որտեղ խոստացել են հարցը կարգավորել, սակայն այդպես էլ ոչինչ չի արվել:
Պաշտոնապես հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանը. գերեզմանատան վնասման և քանդման վերաբերյալ ոստիկանության Բաղրամյանի բաժնում որևէ դիմում-բողոք կամ հաղորդում չի ստացվել:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս