
Այս տարի Իրանում իրականացվել է 40 մահապատիժ. Amnesty International

Amnesty International (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ այս տարի Իրանում ընդհանուր առմամբ իրականացվել է 40 մահապատիժ, որոնցից 33-ն իրականացվել են վերջին մեկ շաբաթվա ընթացքում:
AI-ն ընդգծել է, որ մահապատիժների նման կտրուկ աճը մտահոգություն է հարուցում, և որ դրանք անիմաստ են դարձնում իրենց միջազգային իմիջը փոխելու ուղղությամբ Իրանի իշխանությունների գործադրած ջանքերը:
AI-ն Իրանի իշխանություններին կոչ է արել անհապաղ վերացնել մահապատիժը, քանի որ դա արդեն իսկ քանիցս ցույց է տվել, որ չի հանդիսանում արդյունավետ միջոց հանցագործության դեմ պայքարում:
AI-ն 2014 թվականի սկզբից Իրանում գրանցվել է 21 մահապատիժ, որոնք պաշտոնապես ճանաչվել են Իրանի իշխանությունների կողմից: Եվս 19 մահապատժի մասին տեղեկատվությունը ստացվել է հուսալի աղբյուրներից: