Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին. Քաղաքական «ռազբորկաներին» կնախընտրեի քաղաքական գնահատական չտալ

yerkir.am-ի փոխանցմամբ՝ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի արձագանքը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հարցազրույցին, ասել է.

«Ի՞նչ է նշանակում ՀՀ երկրորդ նախագահ: ՀՀ-ն չի՛ ունեցել ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ նախագահ: Եթե նկատի ունեք մարտի 1-ի պոտենցիալ ղեկավորներին, ուրիշ հարց: Ինձ համար կատարելապես անընդունելի է այդ արտահայտությունների կիրառումը: Քաղաքական «ռազբորկաներին» կնախընտրեի քաղաքական գնահատական չտալ»:

Տեսանյութեր

Լրահոս