Նաիրա Զոհրաբյան. Սա ցինիզմ որակելն այլևս մեղմ գնահատական է

Ազատության հրապարակում կայացած «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության հրավիրած հանրահավաքի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե Ազատության հրապարակում են նաև Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ուսանողները, ովքեր իրենց ձեռքերում պարզել են՝ «Ապացուցիր, որ չես ստել մեզ դասավանդելիս» վերտառությամբ պաստառներ:

Խոսելով «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» ներդրման մասին, Ն. Զոհրաբյանն ասաց, թե այդ օրենքը բխում է միայն իշխանության կլանի շահերից, որին «օդի պես անհրաժեշտ են լրացուցիչ գումարներ»: «Սա ցինիզմ որակելն այլևս մեղմ գնահատական է»,- հայտարարեց նա:

Տեսանյութեր

Լրահոս