3 տարվա վաղեմության գողությունը բացահայտվել է
2011 թ. հոկտեմբերի 30-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել մի քաղաքացու բնակարանից 500 ԱՄՆ դոլար, 145.000 դրամ և համակարգիչ գողանալու մասին: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ս/թ. հունվարի 17-ին, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Կուրղինյան փողոցի թիվ 29 շենքից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սևակ Բ.-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Նա խոստովանել է, որ 2011 թ. աշնանը պատուհանից մուտք է գործել բնակարան, կատարել գողություն, այնուհետև վերցնելով տան մուտքի դռան բանալին` բացել է դուռը և հեռացել: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնական բաժին: