
Վաղը Ստամբուլում երթ է կազմակերպվելու՝ ի հիշատակ Հրանտ Դինքի

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ «Հրանտ Դինքի բարեկամներ» կազմակերպությունը վաղը երթ է կազմակերպելու Ստամբուլում՝ կապված 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցի հետ:
Երթը մեկնարկելու է տեղական ժամանակով ժամը 13.30-ին, Ստամբուլի կենտրոնում գտնվող «Թաքսիմ» հրապարակից և ավարտվելու է «Ակօս» թերթի խմբագրատան առջև: Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ Բոսֆորի համալսարանում տեղի է ունենալու մարդու իրավունքերի վերաբերյալ կոնֆերանս՝ ֆրանսիացի հայտնի սոցիոլոգ Լոիկ Վականի մասնակցությամբ:
Դինքի սպանության տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառում է անցկացվելու նաև նրա հայրենի Մալաթիա քաղաքում: