Թուրքիայում քրդերենը հայտնվել է սմարթֆոններում

Թուրքական Internet Haber լրատվական կայքի փոխանցմամբ՝ բջջային հեռախոսների վերանորոգմամբ զբաղվող թուրք ինժեներ Էդիփ Քայան մշակել է սմարթֆոնների համար եզակի ծրագրային ապահովում, որը հնարավորություն է տալիս բջջային հեռախոսն օգտագործել քրդերենով:

Ինժեներին դա հաջողվել է 4 տարվա համառ աշխատանքներից հետո: Նա ստեղծել է աշխարհում առաջին հավելվածը՝ քրդերի համար հեշտացնելու համար բջջային հեռախոսներից օգտվելը: Ինժեները մի քանի տարի առաջ է մտածել իր այս հայտնագործության մասին՝ վերացնելու համար այդ անարդարությունը (քրդերենի բացակայությունը):

Նա ծրագրային նոր ապահովման վրա տարվող աշխատանքներն ավարտել է օրեր առաջ: Նրա հաճախորդները զարմացել են իրենց տեսածից և շնորհակալություն են հայտնել նման օգտակար հավելված մշակելու համար:

Ինժեները չի պատրաստվում բավարարվել ձեռք բերածով և այժմ մտածում է համակարգիչների ու նոթբուքների համար քրդերենով ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվելու մասին, ինչը նորույթ կհանդիսանա ողջ աշխարհի մակարդակով, ինչպես որ բջջային հեռախոսների պարագայում էր:

Տեսանյութեր

Լրահոս