Բաժիններ՝

ՄԱԿ-ը որոշել է հետաքննել Սիրիայում քիմիական զենքի կիրառումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի մասնագետները հետաքննելու են Սիրիայի Հալեպ նահանգում քիմիական զենքի կիրառման շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը.

«Քանի որ խնդրանքը ստացվել է ՄԱԿ-ի անդամ երկրից, ես պետք է անցկացնեմ հետաքննություն: Հաշվի առնելով դա՝ ես ընդունեցի նման որոշում: Հետաքննությունը պետք է սկսվի հնարավորինս շուտ»:

Հիշեցնենք, որ սիրիացի ապստամբների կողմից քիմիական զենքի կիրառման հարցով ՄԱԿ-ին դիմել է Սիրիայի ԱԳՆ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031