Ջոն Հեֆերնը հանդիպում ունեցավ ԱՄՆ քաղաքացի Նարինե Էսմայելի հետ

Այսօր դեսպան Հեֆերնը հանդիպում ունեցավ ԱՄՆ քաղաքացի Նարինե Էսմայելի հետ՝ քննարկելով փետրվարի 18-ի ընտրությունների դիտարկումների արդյունքում տ-ն Էսմայելի հաղորդած ընտրախախտումների փաստով հարուցված գործը: Դեսպանը կշարունակի մեծ ուշադրությամբ հետևել տ-ն Էսմայելի գործին, ինչպես նաև հետընտրական զարգացումներին: Արտերկրում գտնվող ամերիկյան քաղաքացիների բարօրությունը մնում է որպես ԱՄՆ կառավարության թիվ մեկ գերակայությունը: Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աշխատանքը Հայաստանի կառավարության ու ժողովրդի հետ՝ օգնելու ամրապնդել ժողովրդավարական գործընթացները, որոնք կերաշխավորվեն կարծիքներ ու տեսակետներ հայտնելու բոլորի ազատությունը՝ առանց հետապնդումների կամ հալածանքների վախի:

ԱՄՆ դեսպանատուն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031