ՀՅԴ-ն 65 հոգանոց ցուցակ է ներկայացրել

Քիչ առաջ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել նաև  «Հայ հեղափոխական դաշնակցությունը» կուսակցությունը: ՀՅԴ-ի համամասնական ցուցակը գլխավորում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, երկրորդը ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանն է, երրորդը` ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

168.am-ին ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը տեղեկացրեց, որ կուսակցության  ցուցակը բաղկացած է  65 հոգուց:

Հիշեցնենք, որ այն ուժերը, որոնք ցանկանում են մասնակցել մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններին, անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացեն մինչև մարտի 21-ը ժամը 18:00:

Տեսանյութեր

Լրահոս