Բաժիններ՝

Լիբանանը Սիրիային է հանձնել նավաստիների կողմից փրկված ավելի քան 20 միգրանտի

Լիբանանի հյուսիսային ափերի մոտ խորտակված նավից փրկված անօրինական միգրանտների խումբը սեպտեմբերի 9-ին Էլ Արիդե սահմանային անցակետում հանձնվել է Սիրիայի իշխանություններին։ Այդ մասին հայտնել է Asharq al-Awsat պարբերականը՝ ՝ վկայակոչելով Լիբանանի անվտանգության ծառայության աղբյուրին։

Ըստ թերթի աղբյուրների՝ սեպտեմբերի 8-ին Լիբանանի ռազմածովային ուժերի նավաստիները ջրից դուրս են բերել 21 սիրիացու։ Նավակը, որով նրանք փորձել են անօրինական ճանապարհով հասնել Կիպրոս, բռնկվել է և խորտակվել Լիբանանի հյուսիսի Տրիպոլի նավահանգստի դիմաց։

Դեռևս հայտնի չէ, թե ընդհանուր առմամբ քանի մարդ է գտնվել նավի վրա։ Լիբանանի ափերի մոտ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Երեք սիրիացի տեղափոխվել է հիվանդանոց՝ ծանր այրվածքներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930