Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ֆ.Գրիգորյանին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Այն, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանն արեց 2 տարվա մեջ` 2008-2010թ., մարդկանց ծովը բերելով ճահճին և ժողովրդական շարժումը սպառելով, Րաֆֆին, փաստորեն, արեց 2 ամսվա մեջ:
«Ժառանգություն», «Ժողովրդավարական հայրենիք», «Ժողովրդական ուղի» և մի քանի այլ կուսակցությունների միասնությամբ ստեղծված դաշինքի անդամները և համակիրները` «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ բարձրացան Կոմիտասի պողոտայով` ճանապարհին հանդիպելով ընտրողների հետ: Իսկ վերջում տեղի ունեցավ հանդիպոմ Պրահայի այգում:
Նախկինում դատվածություն չունեցող Մհեր Ս.-ին և Վազգեն Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 23.11.2013թ. Սիսիան քաղաքում գտնվելով ոչ սթափ վիճակում, հաց ուտելու համար վիճաբանել են խոհարար Գարեգին Մ.-ի հետ, բռնություն գործադրել նրա նկատմամբ և շուրջ 15 րոպե տվել սեռական բնույթի հայհոյանքներ, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել ճաշարանի հաճախորդների և աշխատակիցների նկատմամբ:
Քիչ առաջ ավարտված ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ մյուս նախարարների հետ կապված հարցեր՝ բացառությամբ ՊՆ-ի և ԱԳՆ-ի, նիստի ժամանակ չեն քննարկվել:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ժամանակ ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի թեկնածությունը այդ պաշտոնի համար։ Խորհրդի նիստում միաձայն որոշվել է և ՀՀԿ-ն երաշխավորել է, որպեսզի ՀՀ վարչապետի պաշտոնում ներկայացվի Տիգրան Սարգսյանը:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի հարսնացու Իրինա Շեյքը խղճացել է իր ընտրյալի գլխավոր մրցակցին։ վերջերս Շեյքը ժամանել էր Աթենք, որտեղ մասնակցել էր МТV-ի կազմակերպած շոուին։
Այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում «Բարև, Երևան» դաշինքը, Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում իր հերթական հանդիպումն անցկացրեց ընտրողների հետ:
2013թ. ապրիլի 18-ին Երևանում սկսվեց ՀՀ-ԵՄ առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի հերթական` տասներկուերորդ նիստի աշխատանքը:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարունը:
Ապրիլի 18-ին, ժամը 18.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում այրվում է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա:
Կաննի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Թիերի Ֆրեմոն այսօր հրապարակեց այն 19 ֆիլմերը, որոնք տեղ են գտել Կաննի 66-րդ փառատոնի մրցութային ծրագրում:
Ապրիլի 17-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկել 1959 թ. ծնված Սիլվա Օ.-ին, որը 1998 թ. օգոստոսի 10-ից ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով:
Այս պահին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ընթանում է ՀՀԿ գործադիր մարմնի ու խորհրդի նիստը:
Քաղաքացիական ոչ բռնի շարժումների հիմքում ընկած այս գաղափարներն էր արծարծում Չիլիի՝ ոչ բռնի քայլերի միջոցով անհողդողդ թվացող բռնատիրական վարչակարգի թուլացման եւ փոխարինման փորձառության մասին պատմող վավերագրական կինոնկարը, որը ցուցադրվեց միջոցառման ընթացքում՝ դառնալով քննարկման կիզակետը:
Այս պահին արդեն որոշում ունենք մասնակցության: Մասնակցելու ենք և մեր մոտեցումները ներկայացնելու ենք:
Ապրիլի 18-ին, ժամը 16.20-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախկինում դատվածություն չունեցող Տիգրանուհի Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի սեպտեմբերի 12-ին` ժամը 16-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Գր. Նարեկացի X հասցեում գտնվող իր տանը եղբոր` Վիգեն Ա.-ի հետ կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, վերջինիս առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ, դանակով երկու անգամ հարվածել է Վիգեն Ա.-ի կրծքավանդակի շրջանում և վերջինիս առողջությանը պատճառել ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Բելառուսի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնթիռը խախտել է Լիտվայի օդային տարածքը։ Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով լիտվական ԱԳՆ-ին։
Հանրապետական կուսակցությունն էլ է ասում՝ «ես ժողովրդի հետ եմ», դուք ՀՀԿ-ի նմա՞ն եք ժողովրդի հետ, թե՞ ձեր խնդիրը բոլորովին այլ հարթության մեջ է։
Մի անգամ մի իմաստուն, իր աշակերտների առաջ կանգնած, հետևյալ բանն արեց: Նա վերցրեց մի մեծ ապակե աման և պռնկեպռունկ այն մեծ քարերով լցրեց: Այդ անելով` նա աշակերտներին հարցրեց` արդյո՞ք ամանը լիքն է: Բոլորը հաստատեցին, որ լիքն է:
Օրերս ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունն իր Արուճ դիտակետում վերագործարկեց GPS հենակետային (ռեֆերենց) կայանը, որը նախկինում գործում էր ՍՊԾ-ի Դավիթաշեն (Երևան) դիտակետում:
Նախագահի խորհրդականից մենք հարցրինք, թե ինչպե՞ս կարելի է բացատրել այն հանգամանքը, որ Տարոն Մարգարյանը պաշտոնապես հայտարարագրել է մի քանի բնակարան, շինություններ, մի քանի մլն դրամի դրամական եկամուտներ, արդյո՞ք ազնիվ և անկաշառ թաղապետը կամ քաղաքապետը կարող էր դրան հասնել:
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Երևանում անցկացված «Ռուսաստան և Հայաստան. բարեփոխումների դասերը» խորագրով Գայդարյան ընթերցումների կազմակերպիչներին, որն անցկացվել է Եգոր Գայդարի հիմնադրամի, Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի նախաձեռնությամբ:
Ակնհայտ էր, որ ուղիղ ընտրություններով ընտրված Երևանի քաղաքապետը կարող էր լուրջ քաղաքական դեմք դառնալ: Այդ պարագային քաղաքապետն իր ստացած քվեներով կարող էր դառնալ ավելի ազդեցիկ քաղաքական առաջնորդ, քան նույնիսկ ՀՀ վարչապետը:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի հաղորդման՝ ինքը ապրիլի 9-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Երևանի Բաղրամյան պողոտայում «Ժառանգություն» կուսակցության երթի ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել ու ստացել մարմնական վնասվածքներ:
Ապրիլի 18-ին, ժամը 18.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճ ավտոմեքենա է ընկել:
Ճակատագիրը դեռ մանկության տարիներից, մեկը մյուսին հաջորդող փորձություններով, ականապատել էր Հարություն Դելլալյանի անցնելիք ճանապարհը:
Ամբողջ աշխարհով նկարը ձեռքիդ պտտվում ես, մեկը չի հարցնում՝ ինչ է: Էստեղ տանելուց՝ հանձնաժողովի թուղթ, արտահանման թուղթ, ցուցակ, սա կարելի է, նա չի կարելի, կատարյալ հիմարություն…
Հայոց ցեղասպանության ճանաչումը կլինի յուրաքանչյուր կայսերական մտադրության դեմ ևս մեկ բողոք: