ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության կառավարությունների միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ կատարել է շրջայցեր, որոնց ընթացքում հայտնաբերել է օրենքի պահանջների խախտմամբ փակցված քարոզչական պաստառներ: Նշված պաստառները վերացվել են: Այս մասին ԿԸՀ-ի ապրիլի 18-ի նիստում՝ ԲՀԿ-ի դիմումի քննարկման ժամանակ, հայտնեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ վստահեցնելով, որ մինչև նախընտրական քարոզչության ավարտը ԿԸՀ-ի շրջայցերը կլինեն պարբերական:
Ոստիկանները նրան կասկածում են արդեն տևական ժամանակ Արագածոտնի մարզի Կարպի գյուղը «դիվադադար անելու» և ողջ գյուղը սարսափի մեջ պահելու համար:
Ես իսկապես սիրտ ու հոգի եմ ներդրել այս շրջանի զարգացման, Վրաստանի կազմում այս շրջանի ամրապնդման մեջ:
ՀՀ կառավարությունը հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2013 թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը. ծրագրի համար ՀՀ պետբյուջեում նախատեսված է 80 մլն դրամ, որով Հայաստանի ՏՏ ոլորտը ներկայացվելու և խթանվելու է Հայաստանում և արտերկրում, անցկացվելու է հետազոտություն, հասարակական իրազեկում. երկրորդ ուղղությունը միջազգային համագործակցությունն է, որի նպատակն է խթանել արտասահմանյան ներդրումները, ստեղծել նոր աշխատատեղեր, ինչպես նաև ծանոթանալ և կիրառել լավագույն միջազգային փորձը. համատեղ ծրագրեր կիրականացվեն համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են «Ինթելը», «Սիսկոն», «Նեյշնլ ինսթրումենթսը», «Նոկիան» և այլ վերազգային ընկերությունները:
«Յուվենտուսը» ցանկանում է թիմ վերադարձնել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, ով ներկայումս հանդես է գալիս ՊՍԺ-ում: Այս մասին հայտնում է Goal.com-ը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելու պատճառը ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ այդ խնդիրը լուծելու անկարողությունն է:
Կարող եք ինձ շնորհավորել. հայտնվել եմ ոստիկանության և դատաիրավական համակարգի ուշադրության կենտրոնում: Այս երկրում ամենամեծ ամենաօրինախախտը Հմայակ Հովհաննիսյանն է:
Այդ համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա մարտին, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն Անկարայում հանդիպել է իր քուրդ գործընկեր Նեչիրվան Բարզանիի հետ:
Ապրիլի 18-ին, ժամը 10.45-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 11 տան մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք:
Լուսանկարիչ Գագիկ Շամշյանի ինքնազգացողությունը լավ է, իսկ բժիշկները վստահեցնում են, որ ֆոտոլրագրողի առողջությանը վտանգ չի սպառնում:
Սաակաշվիլին խոսել է հայ և վրացի ժողովուրդների պատմական բարեկամության մասին և ընդգծել է, որ անհրաժեշտ է խորացնել այդ բարեկամությունը:
Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի խոսքով` բենզինից պատրաստված թմրամիջոցներ օգտագործած անձինք դիմում են բժշկական օգնության, սակայն հոսպիտալացվել չեն ցանկանում:
Ապրիլի 18-ին, ժամը 15.14-ին սեյսմիկ ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 14.39-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում` Խոյ քաղաքից 45 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա:
Մաղադանոսը գրանցված է որպես դեղաբույս աշխարհի գրեթե բոլոր երկրների դեղաբանական ցանկերում։ Բուժիչ հատկություններ ունեն բույսի արմատը, տերևը և հատկապես սերմը։
Այսօրվա երկրաշարժը վերջին 10 օրվա ընթացքում Իրանում գրանցված երրորդ խոշոր երկրաշարժն է:
«Ոստիկանության վերաբերյալ տեղեկությունների հավաստիությունը ճշտելու լավագույն միջոցը նույն ոստիկանությանը դիմելն է: Եվ մեր պարզաբանումները տրվում են անհապաղ ու լիարժեք: Բայց, ըստ երևույթին, հիշյալ լրատվամիջոցներն առաջնորդվում են միայն իրենց հայտնի տրամաբանությամբ ու նկատառումներով: Սթափվե՛ք»:
Հայաստանի նորանկախ պատմության մեջ ընդդիմադիր թեկնածուն առաջին անգամ պաշտոնապես մոտ 38 տոկոս ձայն ստացավ: Իհարկե, իմ կարծիքով, այդ ձայները Րաֆֆի Հովհաննիսյանի հետ բացարձակապես կապ չունեցող ձայներ էին:
Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված՝ նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված, ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Արայիկ Պետրոսյանից առգրավված՝ դեպքի օրը նրա հագին եղած հագուստի՝ սպորտային վերնազգեստի աջ և ձախ թևքերի վրա նույնպես դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Պռոշյան գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել ի պաշտպանություն Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ և Արտակ Պետրոսյանների:
ՎՏԲ-Հայաստան Բանկի իրականացրած ստուգումների արդյունքոմ պարզվել է, որ Ավետիս Կապուտիկյանը, որը վաճառում է համակարգչային տեխնիկա ք. Երևան Գարեգին Նժդեհ 12 հասցեում և համագործակցում է Բանկի հետ, խախտել է բանկի հետ կնքված համապատասխան պայմանագիրը, և, հնարավոր է, ներգրավված է եղել հանցավոր գործունեության մեջ:
Երևանի ավագանու ընտրությունները բացառիկ շանս են՝ փոխելու իրավիճակը երկրում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը բազմիցս նշեց, որ իրենց քննադատությունը ուղղված է միայն իշխանությանը և ոչ երբեք ընդդիմադիր ուժերին:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2012 թ. պետբյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու» ՀՀ օրենքի նախագծին։ ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է մինչև ս.թ. ապրիլի 23-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվետվության վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները, որոնց հիման վրա հաշվետվությունը կլրամշակվի։
Լրագրողներից մեկն այսօր ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա վերաբերում հնչող գնահատականներին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության դաշտի «թիվ մեկ սատանան» է:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 18-ին, արտարժութային գործարքներ չեն իրականացվել։ Դոլարն առաջարկվել է 416.7 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 416.25 դրամը։
2013թ. ապրիլի 18-ին տեղի ունեցավ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահության ընդլայնված նիստը` քննարկելու Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում հայրենակցական միության դիրքորոշման հստակեցման և կազմակերպության բազմահազար անդամներին ու համակիրներին այդ մասին իրազեկելու հարցերը:
«Ցանկացած իրեն հարգող քաղաքական ուժ հասկանում է, որ գնալով Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, ինքն իրեն փչացնում է»:
Այսօր Իրանում նշում են Զինված ուժերի օրը: