Ծառուկյան Գագոյի հայտարարության համար ասեմ, որ ինքը ազնիվ է եղել, 2 տարի մենք ՀԱԿ-ում ասում էինք, բայց նոր ՀԱԿ-ը՝ կուսակցությունը, պնդում էր՝ հնարավոր է, որ ԲՀԿ-ն դառնա ընդդիմություն: Բայց երկու տարի անց մարդը իր բերանով ազնիվ խոստովանել է: Ու պարզվում է, որ այսքանից հետո էլ Զուրաբյան Լևոնը ասում է՝ նրանք ընդդիմություն են:
Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում մայիսի 15-ին արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: Ժամկետային զինծառայողներից մեկը զորամասի ծխարանում կրակ է բացել:
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարն ամերիկահայ միլիոնատեր է, ով հանուն իր բիզնեսի` պաշտպանում է իշխանության և իշխանավորների շահերը: Ահա` թե ինչպիսին են հայաստանյան կուսակցությունները ոչ միայն Հայաստանում, այլ նաև` ի սփյուռս աշխարհի:
Մեկնարկեց Կաննի 66-րդ միջազգային կինոփառատոնը: Համաձայն կանոնակարգի, փառատոնը բացվեց հերթական պրեմիերայով՝ ավստրալիացի ռեժիսոր Բազ Լուրմանի «Մեծ Գետսբի» ժապավենով, որում նկարահանվել են Լեոնարդո Դի Կապրիոն, Քերի Մալիգանը, Թոբի Մագուայերը, Այլա Ֆիշերը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման քննարկման մեջ այս կամ այն չափով ներգրավված փորձագետները մասնավոր զրույցներում սկսել են տագնապալի հաճախականությամբ շարունակ գործածել «պայմանավորված պատերազմ» բառակապակցությունը:
Ինձ համար ծիծաղելի է… ի՞նչ է նշանակում՝ ընդդիմությունը պետք է չգնար. չէ՞ որ դա քաղաքական միջոցառում չէր: Այլ հարց է, որ մենք ամեն ինչ քաղաքականացնում ենք:
Այժմ, երբ արդեն միայն հայտնի կենդանու համար պարզ չէ, որ ռուսական կողմը գազը թանկացրել է, կառավարությունից ոչ ոք «լայեղ» չի անում տեղից վեր կենալ ու խելքը գլխին մի բացատրություն ներկայացնել, թե ի՞նչ եղավ։
Ավարտվեց Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատային գերմրցաշարի 7-րդ տուրը: Այսօր Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց չինացի Վանգ Հաոյի հետ և վաստակած 4 միավորով շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում:
«ՀայՌուսգազարտ»-ը դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի գնի վերանայման հայտով: Բոլորս գիտակցում ենք սրա սարսափելիության չափը սոցիալական ծանր դրության մեջ գտնվող ժովորդի համար:
Գ.Բերոյանը և Գ.Մաթոսյանը հայց են ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի` վերջնահաշվարկ կատարելուն հարկադրելու և աշխատավարձի բռնագանձման պահանջների վերաբերյալ:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը սկսել է նշումներ կատարել ոչ թե iPad-ում, այլ նոթատետրում, որպեսզի որևէ մեկը չմտածի, որ ինքը խաղում է:
Մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն` ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, Մայր Աթոռի վանական խորհրդի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի:
ՀՀ Ոստիկանությունը որոշել է վերհշել իր պատմությունը։ Գերատեսչությն պաշտոնական կայքում «վինետկայի» ձևով տեղադրվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի բոլոր նախարարների և ոստիկանության պետերի լուսանկարը՝ Արամ Մանուկյանից մինչև Վլադիմիր Գասպարյան։
Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան սկսել է լրջորեն վերազինվել:
5 րոպե հետո Ջհանգիրյան Գագիկը հայտնվեց այդ սենյակում, նստեց մեզ թիկունքով՝ մեր ետեւում, ոչ մեկս դեմքը չէինք տեսնում: Եվ Քոչարյանը հարցրեց՝ Գագո՛, տիկին Անահիտն ասում է դու էսպիսի բան ես ասել: Ասեց՝ ես այդպիսի բան չեմ ասել: Ես շրջվեցի ու ասեցի՝ դուք տղամա՞րդ եք․․․
Հարմարվողականությունը կլիմայի փոփոխությանը Հայաստանի համար հանդիսանում է գերակա խնդիր լեռնային էկոհամակարգերի և գյուղատնտեսության, հիդրոէներգետիկայի խոցելիության առումով:
Կուսակցական և քաղաքական կյանքը Հայաստանում կարծես առասպելացման է ենթարկվում, ամեն մեկը մտնում է ինչ-որ կերպարի մեջ: Մենք դա փայլուն կերպով տեսանք երեկ` Ծառուկյանի եկեղեցու բացման արարողությանը:
Արդեն երկար ժամանակ է խոսակցություններ են պտտվում այն մասին, որ Google-ը պատրաստվում է ներկայացնել Google Maps-ի նոր տարբերակը: Այսօր այն «արտահոսել» է կարճ ժամանակահատվածով, իսկ հետո անհետացել:
Ոստիկանների կողմից շորթմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու գործով ամբաստանյալ, ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանն այսօր փաստորեն ընդունեց մեղադրանքը, ճիշտ է՝ յուրովի:
Մայիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Գերմանիայի էկոնոմիկայի Արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն պրոֆեսոր Ռայներ Լինդների գլխավորած պատվիրակությանը:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը չի կարողացել մինչև վերջ նայել այն կադրերը, որոնցում երևում, թե Աբովյանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման առիթով երեկ հյուրասիրության ժամանակ ժողովուրդն ինչպես էր հարձակվում սեղանների վրա։
Ճապոնական Chaku Perfume ընկերությունը հատուկ կցորդ և հավելված է մշակել iPhone-ի համար, որը կարող է փոխանցել հոտերը հեռավորության վրա: Սա պարզապես զուտ գաղափար չէ. համակարգը վաճառքի կհանվի շուկայում՝ 60 դոլարով
Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևում: Ժամը 19:00-ի սահմաններում Հովհաննիսյան և Թևոսյան փողոցների խաչմերուկում բախվել են 34-ամյա Արտավազդ Հակոբյանի վարած «Volkswagen Passat» մակնիշի՝ 27 ՕՕ 728 համարանիշի և 45-ամյա Արմեն Արզումանյանի վարած «BMW» մակնիշի 14 ՕԼ 144 համարանիշի ավտոմեքենաները:
Ըստ Տիգրան Ուրիխանյանի՝ Գագիկ Ծառուկյանի ցանկացած հայտարարություն դառնում է լայն քննարկման առարկա, որովհետև. «Նա ՀՀ ամենաժողովրդական քաղաքական գործիչն է և իր ծանրակշիռ գործունեությամբ քաղաքական դաշտում բնականաբար պետք է գրավի բոլորի ուշադրությունը»
Մեզ համար ակնհայտ է` նմանօրինակ ցինիզմ հնարավոր է, քանի դեռ հանցագործությունը բացահայտված չէ, քանի դեռ մեղավորները չեն պատժվել օրենքի ողջ խստությամբ:
Այսօր Վարչական դատարանում քննվեց «Բարև երևան» դաշինքի վստահված անձ Զարուհի Փոստանջյանի հայցը՝ ընդդեմ ԿԸՀ-ի:
Որոշ թաղամասերում տեղադրված նոր արկղերն անհայտ անձիք գողացել են, ինչն, ըստ Կնյազ Մանասյանի, ուղղակի հարիր չէ մեր ժողովրդին, ուստի խորհուրդ են տալիս չխոչընդոտել աղբահանության գործընթացի կազմակերպմանը:
Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը տեղեկացրել է, որ գործունեության տեսակներ համարվող անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակիցը պարտավոր է ամսական կատարել կուտակային վճար ոչ թե 1000, այլ 5000 դրամի չափով, որը համարվում է օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից հաշվարկված կուտակային վճարի գծով վերջնական պարտավորություն:
Մայիսի 15-ին, ժամը 18.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սևանա լճում՝ Ծովազարդ գյուղի ուղղությամբ, ուժեղ քամու հետևանքով նավակը լցվել է ջրով, առկա է շրջվելու վտանգ. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Ժամը 01:00-ի սահմաններում Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ 25-ամյա Գևորգ Մանուկյանը, Երևան -Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում, վարելով «ВАЗ 21-21» մակնիշի 71 VV 888 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: