Բաժիններ՝

Բաց նամակը՝ բաց նամակի ժանրի սիրահարներին

Բաց նամակի ժանրը վերջին ժանակահատվածում մեծ տարածում է գտել մեզանում: Սակայն այդ նամակները արդեն սովորական են և չունեն մեծ հասարակական ազդեցություն: Պատճառն այն է, որ նամակների հասցեատերերը սխալ են ընտրված:

Օրինակ՝ մեր մտավորականները սերիալների որակի առումով չպետք է բողոք ներկայացնեն պետության ղեկավարին՝ շեղելով նրան ավելի կարևոր խնդիրներից: Չպետք է կոչ անեն, որպեսզի նախագահը արգելի Սերժ Ավետիքյանի բեմադրած «Անուշ»-ը: Այս դարում նման մեթոդները անհարիր են:

Ավելի լավ կլինի, եթե հասարակության մեջ հարգանք ունեցող մարդիկ, որոնք այդ հարգանքր վաստակել են ժողովրդի շնորհիվ այդ նույն հասարակությանը և ժողովրդին մենակ չթողնեն ծանր դրության մեջ:

«ՀայՌուսգազարտ»-ը դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի գնի վերանայման հայտով: Բոլորս գիտակցում ենք սրա սարսափելիության չափը սոցիալական ծանր դրության մեջ գտնվող ժովորդի համար:

«Խոսքի իրավունք» միավորումը կոչ է անում բոլոր բաց նամակի ժանրի սիրահար և ոչ սիրահար մտավորականներին մի փոքր էլ ջանք թափել, հավաքվել և կրկին ստորագրել բաց նամակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որպեսզի վերջին որոշում կայացնի ի օգուտ մեր հանրության: Հանձնաժողովը դեռ ունի ժամանակ այ հարցը քննարկելու համար, ուստի մեր մտավորականները դեռ կարող են հասցնել:

Խոսքի իրավունք միավորում

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս