Բաժիններ՝

Նոր Google Maps-ը հայտնվել է և անհետացել, սակայն սքրինշոթերը մնացել են (լուսանկարներ)

Արդեն երկար ժամանակ է խոսակցություններ են պտտվում այն մասին, որ Google-ը պատրաստվում է ներկայացնել Google Maps-ի նոր տարբերակը: Այսօր այն «արտահոսել» է կարճ ժամանակահատվածով, իսկ հետո անհետացել: Հավանաբար քարտեզների նոր տարբերակի մասին կհայտարարվի հենց վաղը, իսկ ինչ այդ կարելի է նայել, թե ինչ է այն իրենից ներկայացնում:

Նոր, թարմացված ծառայությունն իր մեջ ներառում է տարբեր տվյալներ, այդ թվում նաև պատկերներ Google Earth-ից, օդանավերի թռիչքների մասին որոնման հնարավորությունը, ինչպես նաև՝ ուղիները գտնելու բարելավված համակարգը:

Հետաքրքիր է, որ ծառայությունը որակվում է որպես «քարտեզներ, որոնք որքան շատ ես օգտագործում, այնքան դրանք ավելի լավն են դառնում»: Խոսքը թերևս այն մասին է, որ քարտեզները օգտվողին կհուշեն տեղեկատվություն այնքանով, որքանով որ կճանաչեն վերջինիս սովորությունները:

Ավելին «խելացի որոնումը» անմիջապես փնտրում է ոչ միայն տարածություն, այլև օգտվողների վարկանիշները, ուղղությունները, ինչպես նաև քարտեզների տարածքները:

Գ 4 Գ1 Գ 2 Գ 5 Գ3

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031