Արամ Հարությունյանի ուղերձը կլիմայի փոփոխության միջազգային օրվա կապակցությամբ
Հարգելի հայրենակիցներ,
Մայիսի 15-ը կլիմայի փոփոխության միջազգային օրն է:
Տարբեր ժամանակաշրջանների համար Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանի և տեղումների քանակի փոփոխությունների գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ վերջին տասնամյակների ընթացքում նկատվել է ջերմաստիճանի զգալի աճ:
Ժամանակակից գիտությունը չի տալիս հստակ պատասխաններ ջերմաստիճանի շարունակական բարձրացման դեպքում կլիմայի ավելի կտրուկ և աղետալի փոփոխությունների հնարավորությունների և ժամկետների վերաբերյալ, սակայն կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման պատշաճ գործողությունների արդյունքում էապես կնվազեն հարմարվողականության գործընթացին ուղղված միջոցառումները:
Հարմարվողականությունը կլիմայի փոփոխությանը Հայաստանի համար հանդիսանում է գերակա խնդիր լեռնային էկոհամակարգերի և գյուղատնտեսության, հիդրոէներգետիկայի խոցելիության առումով:
Սա համամարդկային խնդիր է, որի անդրադարձները մենք տեսնում ենք այսօր և առերեսվելու ենք ապագայում և դրա համար ամեն ջանք պետք է գործադրենք մեղմելու կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունները:
ՀՀ բնապահպանության նախարարություն