Բաժիններ՝

Ավտովթար՝ Արարատի մարզում. 25-ամյա վարորդը «Նիվայով» կողաշրջվել է. կան վիրավորներ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ մայիսի 15-ին, Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:00-ի սահմաններում Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ 25-ամյա Գևորգ Մանուկյանը, Երևան -Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում, վարելով «ВАЗ 21-21» մակնիշի 71 VV 888 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի հետևանքով Գ. Մանուկյանն ու ուղևոր, համագյուղացի 34-ամյա Արման Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի հիվանդանոց, որտեղից էլ՝ Երևան:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս