Լևոն Արոնյանը շարունակում է ընթանալ 3-րդ տեղում. Ստավանգեր
Ավարտվեց Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատային գերմրցաշարի 7-րդ տուրը: Այսօր Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց չինացի Վանգ Հաոյի հետ և վաստակած 4 միավորով շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում:
Նույնքան միավոր ունի նաև աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթհան անանդը, ով այս տուրում սևերով առավելության հասավ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ:
Հաղթանակներ տարան նաև մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար ռուս Սերգեյ Կարյակինն ու երկրորդ տեղում ընթացող ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը գլխավորող նորվեգացի Մագնուս Կարլսենը:
7-րդ տուրում կայացած պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Վանգ Հաո – Լևոն Արոնյան՝ 1/2
Սերգեյ Կարյակին – Հիկարու Նակամուրա՝ 1-0
Ջոն Լյուդվիգ Համեր – Մագնուս Կարլսեն՝ 0-1
Թեյմուր Ռաջաբով – Վիշվանաթհան Անանդ՝ 0-1
Պյոտր Սվիդլեր – Վեսելին Թոփալով՝ 1/2
7-րդ տուր-ից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
1. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 5.5 մ.
2. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 5 մ.
3. Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 4 մ.
4. Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան)՝ 4 մ.
5. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 3.5 մ.
6. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 3.5 մ.
7. Վեսելին Թոփալով (Բուլղարիա)՝ 3 մ.
8. Վանգ Հաո (Չինաստան)՝ 2.5 մ.
9. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)՝ 2.5 մ.
10. Ջոն Լյուդվիգ Համեր (Նորվեգի)՝ 1.5 մ.
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը