Բաժիններ՝

Ավտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն ու «Volkswagen»-ը. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևում: Ժամը 19:00-ի սահմաններում Հովհաննիսյան և Թևոսյան փողոցների խաչմերուկում բախվել են 34-ամյա Արտավազդ Հակոբյանի վարած «Volkswagen Passat» մակնիշի՝ 27 ՕՕ 728 համարանիշի և 45-ամյա Արմեն Արզումանյանի վարած «BMW» մակնիշի 14 ՕԼ 144 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպոտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Վթարի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս