«Իրեղեն ապացույցներն են ոչնչացնում, կեղծ վկաներին տանում են ռազմական ոստիկանություն, տևական պահում են, իրենցից կեղծ ցուցմունքներ են կորզում»:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) Ամանորի նախաշեմին ամենօրյա կտրվածքով մոնիթորինգ է սկսել բարձր կենտրոնացվածություն ունեցող և սոցիալական նշանակության ապրանքների (ձու, կաթնամթերք և այլն) շուկաներում:
Բաքվում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին է հանձնել Իրան այցելելու հրավերը:
«ՀԺ»-ն գրում է. ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հաջորդ տարի այցելելու է Հայաստան՝ ի նշան հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ջերմության։ Քերին 2014-ին ՀՀ այցելելու խոստում է տվել Սերժ Սարգսյանին և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին։ Այս մասին երեկ «ՀԺ»-ի թղթակցին է հայտնել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը։
Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին` ժամը 14:30-ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն:
Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի այն մասը, որը նվիրված է դատարաններում կոռուպցիոն մեխանիզմներին և կաշառքի չափերին, իրավական տեսանկյունից հիմնավորված չէ:
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ն հաստատեց «կաղ ու թոփալ» որակված պետական բյուջեն: «Բյուջեն թոփալ չէր, այլ լավն էր»,- մի քանի լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Դեկտեմբերի 12-ին ցերեկը և 13-ի գիշերը hանրապետությունում ապասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ, բուք, ճանապարհներին՝ մերկացառույց, ցածր տեսանելիություն:
Ըստ Տիգրան Սարգսյանի՝ համակարգի վրա աշխատել են ՀՀ երկու նախագահներ, երեք վարչապետներ, չորս կոալիցիոն կուսակցություններ, տասնյակ մասնագետներ, միջազգային կազմակերպություններ ու աշխարհի լավագույն փորձագետներ:
Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի գործով ՀՀ պաշտպանության նախարարությունը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի արդյունք ունենա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ազգային ժողովը, ինչպես երևում է, սրընթաց շարժվում է դեպի Մաքսային միություն։ Առաջիկայում ԱԺ աշխատակագմի համար ռուսաց լեզվի դասընթացներ են կազմակերպելու։ «Հրապարակը» նշում է, որ ամսվա սկզբին էլ ԱԺ-ում ռուսական գրքի գրադարան և հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբ է բացվել։
Սեյրան Օհանյանը չի բացառել, որ դեպքի առնչությամբ շատ խիստ տույժեր կլինեն, ինչպես նաև պաշտոնանկություններ:
«Գուցե այդպես ավելի հեշտ է քաղաքական գործունեություն վարել, գուցե կառավարությանը քննադատելու համար, հրաժարակական պահանջելու համար մեծ խիզախություն այսօր պետք չէ, գուցե այդպես ավելի հարմա՞ր է:
Թուրքիայի պատմագիտական ընկերությունը (Türk Tarih Kurumu, TTK) Բարձրագույն կրթական խորհրդի (Yükseköğretim Kurulu, YÖK) միջնորդությամբ ուշագրավ գրություն է ուղարկել համալսարաններին:
Պաշտպանը բողոքարկել էր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով Շ. Հարությունյանը տեղափոխվել էր հոգեբուժական հիվանդանոց՝ փորձաքննության ենթարկվելու։
Հայաստանի ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի ինքնասպանություն հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալել են նրա ծառայակցին:
Ազգային ժողովը արտահերթ նստաշրջանն այսօր ավարտվեց մի քանի նախագծերի քվեարկությամբ: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Կուտակային կենաթոշակների մասին օրենքի նախագիծը:
ելառուսական արտահանման անկումն ընթացիկ տարում հանգեցրել է արտաքին առևտրում բացասական սալդոյի (712.1 միլիոն դոլար) գոյացմանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ պատրաստվում թեկնածուական թեզ պաշտպանել։ Թեկնածուականի քննարկումը կլինի, ինչպես ընդունված է՝ բաց, դեկտեմբերի 26-ին, Պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի դահլիճում։
«Վանիչկայի թողած գրությունը գտել են. խեղճ երեխան գրել էր, որ ինչ-որ զինվորներ հեռախոս են գողացել ու գցել իր ուսապարկի մեջ, որից հետո էլ իրեն մեղադրել են գողության մեջ: Չի կարողացել անմեղությունն ապացուցել, դրա համար էլ ըտենց քայլի ա դիմել»:
Հ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Պուտինն անհրաժեշտ է համարել Ռուսաստան օտարազգիների մուտք գործելու վրա վերահսկողությունն ուժեղացնելը:
Նա նախ շնորհակալություն հայտնեց պատգամավորներին՝ իրենց հարցեր ուղղելու համար, ապա նշեց, որ դրա արդյունքում իրենք հնարավորություն ունեին պարզաբանումներ ներկայացնել, առաջարկներ ընդունել:
Երեկ «ՀԺ»-ի թղթակիցը Մաշտոց-Լուսավորիչ խաչմերուկի գետնանցումում նկատել է աստիճանները դժվարությամբ բարձրացող, սրտից բռնած, ծանր շնչող երիտասարդ տղամարդու։
Սևան-Մարտունի ավտոճանապարհը ամբողջովին պատված է մերկասառույցով, և այս պահին ուժեղ ձյուն է տեղում, ինչն էլ ստիպում է վարորդնեին ավտոմեքենաները կանգնեցնեն ճանապարհին, քանի որ ճանապարհի մաքրման ոչ մի աշխատանքն չի կատարվել, անգամ աղ ու ավազ չի լցվել:
Կառավարությունը չի մերժել առաջարկը, և «ՀՀ 2014թ. պետական բյուջեի նախագծով կուսակցություններին պետական աջակցության նպատակով նախատեսվել Է շուրջ 75.7 միլիոն դրամ
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00 – ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Ուղերձի վրա իրենց ստորագրությունն են դրել նաև The Economist, The New York Times, El Mundo և այլ պարբերականների ղեկավարները:
Քիչ առաջ Ազգային Ժողովը ձայների 70 կողմ, 40 դեմ և մեկ ձեգնպահ հարաբերակցությամբ հաստատեց 2014թ. պետական բյուեջի նախագիծը։ Կողմ քվեարկեցին ՀՀԿ, ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։