Բաժիններ՝

Պուտինն առաջարկել է ապօրինի ներգաղթյալներին մինչև 10 տարով զրկել երկիր մուտք գործելու իրավունքից

Россия 24 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել միգրացիոն օրենսդրությունը խախտած օտարազգիներին 3-10 տարով արգելել երկիր մուտք գործելը: Պուտինը նման հայտարարությամբ հանդես է եկել Դաշնային խորհրդի նիստի ժամանակ:

Պուտինն անհրաժեշտ է համարել Ռուսաստան օտարազգիների մուտք գործելու վրա վերահսկողությունն ուժեղացնելը. «Պետությունը պետք է իմանա, թե ինչու և ինչ ժամկետով է Ռուսաստան գալիս օտարերկրացին»: Դրա հետ մեկտեղ Պուտինը նկատել է, որ անթույլատրելի է հետխորհրդային երկրների հետ կապեր խզելը:

Պուտինի խոսքերով՝ օտարազգի աշխատավորները առողջապահության ու կրթական համակարգերից օգտվելու համար պետք է հարկեր մուծեն ռուսական բյուջե: Ավելի վաղ Պուտինն առաջարկել էր 2015 թվականից օտարազգիների համար Ռուսաստան մուտք գործելը հնարավոր դարձնել միայն արտասահմանյան անձնագրերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031