Բաժիններ՝

Արտակարգ իրավիճակ՝ Գեղարքունիքի մարզում. 100-ից ավելի ավտոմեքենաներ մնացել են ձյան տակ. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ դեկտեմբերի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեծվել Գեղարքունիքի մարզում:

Սևան-Մարտունի ավտոճանապարհը ամբողջովին պատված է մերկասառույցով, և այս պահին ուժեղ ձյուն է տեղում, ինչն էլ ստիպում է վարորդնեին ավտոմեքենաները կանգնեցնեն ճանապարհին, քանի որ ճանապարհի մաքրման ոչ մի աշխատանքն չի կատարվել, անգամ աղ ու ավազ չի լցվել:

Միայն աշխատանքներ կատարում է Գավառի ճանշինը, ովքեր նույնիսկ չեն հասցնում մաքրել ձյունը:

Քիչ առաջ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որպեսզի փրկարարները ժամանեն Մարտունու տարածաշրջան, քանի որ ճանապարհային ոստիկանությունը ժամանակավորապես նշված հատվածում դադարեցրել է երթևեկությունը, մինչև վարորդների, քաղաքացիների և փրկարարների օգնությամբ դուրս բերեն ձյան տակ մնացած մեքենաները:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս