Թուրքիայում հաշվառման են ենթարկում Հայկական հարցն ուսումնասիրողներին. Agos

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ հաշվառման են ենթարկվելու համալսարաններում Հայկական հարցն ուսումնասիրող ուսանողները: Թերթի տեղեկություններով՝ Թուրքիայի պատմագիտական ընկերությունը (Türk Tarih Kurumu, TTK) Բարձրագույն կրթական խորհրդի (Yükseköğretim Kurulu, YÖK) միջնորդությամբ ուշագրավ գրություն է ուղարկել համալսարաններին:

Դրանում TTK ղեկավար Մեհմեթ Մեթին Հյուլագյուն ցանկություն է հայտնել, որ նշվեն Հայկական հարցն ուսումնասիրող մագիստրոսների ու ասպիրանտների անունները, աշխատությունների վերնագրերը և նրանց հետ կապ հաստատելու մասին տեղեկությունները:

Այս մասին թերթին հայտնել է TTK-ի ներկայացուցիչը, սակայն Հյուլագյուն հերքել է, թե ինքը ներկայացրել է նման պահանջ՝ ընդգծելով, որ ինքը կապ չունի դրա հետ, և որ նման պահանջով հանդես է եկել YÖK-ը:

Նույն չինովնիկը հայտնել է, որ Հայկական հարցով զբաղվողների համար նախատեսված չէ կրթաթոշակ, քանի որ խորհուրդը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հետևաբար կրթաթոշակ չի սահմանել դրա հետազոտմամբ զբաղվողների համար:

CCCC BELGE 550

 

belge5550

Տեսանյութեր

Լրահոս