«ՀԺ». Ընտանիքը 4 օր հաց չի կերել
Երեկ «ՀԺ»-ի թղթակիցը Մաշտոց-Լուսավորիչ խաչմերուկի գետնանցումում նկատել է աստիճանները դժվարությամբ բարձրացող, սրտից բռնած, ծանր շնչող երիտասարդ տղամարդու։ Առաջին տպավորությունն այն է եղել, որ տղամարդը վատառողջ է։ «ՀԺ»-ի թղթակիցը մոտեցել է և հետաքրքրվել, թե՝ ի՞նչէ պատահել, շտապօգնություն զանգելու կարիք կա՞, ինչո՞վ կարող է օգնել։ Տղամարդը, սակայն, ցնցող պատասխան է տվել. «Շտապօգնությունը գա. ի՞նչ անի. այ ախպեր։ Գլուխս ա պտտվում», – ֊ասել է նա և խոստովանել, որ արդեն չորրորդ օրն է՝ ինքը և երկու երեխաները մի կտոր հաց չեն կերել։ Պարզվել է, որ նա գնում է Սուրբ Սարգիս եկեղեցի մոմ վառելու։ Նա հրաժարվել է լրագրողի մոտակա խանութից հաց գնելու օգնությունից՝ նշելով, որ ինքր մուրացկան չէ և իր վիճակից ամաչելով, ձգտել է արագ հեռանալ։
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում



