Բաժիններ՝

Չինարիում Նոր տարին չեն նշի, գյուղում սուգ է. Մանրամասներ` զինվորի մահից

Հայաստանի ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, Չինարի գյուղի բնակիչ, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանն ինքնասպանության է դիմել հեռախոսի պատճառով:

Այս մասին NEWS.am-ին հայտնել են Չինարի գյուղի բնակիչները, որոնք դեռ ուշքի չեն գալիս կատարվածից:

«Վանիչկայի թողած գրությունը գտել են. խեղճ երեխան գրել էր, որ ինչ-որ զինվորներ հեռախոս են գողացել ու գցել իր ուսապարկի մեջ, որից հետո էլ իրեն մեղադրել են գողության մեջ: Չի կարողացել անմեղությունն ապացուցել, դրա համար էլ ըտենց քայլի ա դիմել»,- պատմել է  համագյուղացիներից մեկը:

Նրա խոսքով` գյուղում ոչ մեկը չի հավատում այս գրությանը.

«Ախր ո՞նց կարա Վանիչկայի նման խելացի երեխան մի հեռախոսի պատճառով նման բան անի»:

Վանիչկայի դին երեկ գիշեր բերել են. այսօր երեկոյան տեղի է ունենալու հոգեհանգիստը: Վանիչկայի քրոջը, որն այժմ վարսավիրություն է սովորում Երևանում, կատարված դժբախտության մասին ասել են միայն երեկ երեկոյան։ «Քրոջը զանգել ու ասել են` պապադ նորից խնդիրներ ունի ոտքի հետ, արի հասի: Երեխեն եկել ու նոր ա իմացել, որ ախպերը մահացել ա»,- կայքին պատմել է Վանիչկայի համագյուղացիներից մեկը։

Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031