Բաժիններ՝

Աշխարհի առաջատար լրատվամիջոցները կոչով դիմել են Սիրիայի ապստամբներին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ BBC-ն և 12 խոշորագույն համաշխարհային լրատվական կազմակերպություն այսօր դիմել են Սիրիայի զինյալներին՝ կոչ անելով դադարեցնել լրագրողներին առևանգելը:

Ուղերձի վրա իրենց ստորագրությունն են դրել նաև The Economist, The New York Times, El Mundo և այլ պարբերականների ղեկավարները: Դրանում նշված է, որ իրենց աշխատակիցների անվտանգության բացակայության կապակցությամբ մտավախությունները սպառնալիքի տակ են դնում Սիրիայի դեպքերի լուսաբանումը:

Ներկա դրությամբ Սիրիայում գործող ապստամբական տարբեր խմբավորումների մոտ գտնվում է մոտ 30 լրագրող, որոնց թվում կան նաև արևմտյան երկրների քաղաքացիներ, ինչպես նաև սիրիական ԶԼՄ-ների աշխատակիցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս