Բաժիններ՝

Սաստիկ բքի պատճառով մի շարք ճանապարհեր փակ են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ
դեկտեմբերի 12-ին` ժամը 14:30-ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն:

Դժվարանցանելի են Սելիմի ոլորանը, Իջևան – Նոյեմբերյան ( ծանրաքաշ մեքենաների համար), Սիսիան – Գորիս, Գավառ – Մարտունի, Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածները:

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով, փակ է Վայք- Սարավան – Սիսիանի սահման ճանապարհահատվածը:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00 – ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Բացի վերը նշված ճանապարհահատվածներից, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031