Բաժիններ՝

Ադրբեջանի պաշտպանության նախարարին հրավիրել են Իրան

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին է հանձնել Իրան այցելելու հրավերը: Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգհանը տվյալ հրավերն ուղարկել է դեկտեմբերի 10:

Նույն աղբյուրի համաձայն, Իրանի պաշտպանության նախարարը Հասանովին առաջարկել է ամրագրել պաշտպանական ոլորտում երկկողմ հարաբերությունները: Ուշագրավ է, որ Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունն իր տարածած հաղորդագրությունում վստահեցրել էր, որ իրանցի դեսպանը Զաքիր Հասանովի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Հիշեցնենք, որ Զաքիր Հասանովը տարածաշրջանի ներկայիս ռազմա-քաղաքական իրավիճակը քննարկել էր երկրում Ռուսաստանի ու Չինաստանի դեսպանների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031