Ձգտելու ենք ամեն ինչ անել, որպեսզի Հակոբը վերադառնա. Սեյրան Օհանյան

Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի գործով ՀՀ պաշտպանության նախարարությունը  փորձում է ամեն ինչ անել, որպեսզի արդյունք ունենա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:  Նա նշեց, որ հարևան պետության հետ պետական կապի բացակայության հետևանքով է գործը դանդաղում: «Ցավոք սրտի, մեր հարևանների հետ պետական կապի բացակայությունը բերում է նրան, որ արագ արդյունքի չենք կարողանում հասնել, բայց մենք ձգտելու ենք ամեն ինչ անել, որպեսզի Հակոբը վերադառնա, և ես, ինչպես խոսք էի տվել, նրա նկատմամբ ոչ մի քրեական հետապնդում չի լինելու»,- նշեց նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031